Տնտեսական լրագրողների ակումբի կատարած հարցումների արդյունքում Հայաստանի անկախության ձեռքբերման եւ կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող քաղաքական գործիչը ճանաչվել է Պարույր Հայրիկյանը, իսկ տնտեսական գործիչը՝ Հրանտ Բագրատյանը: ՏԼԱ-ն իր հարցախույզն անցկացրել է 60 լրագրողների շրջանակներում: Պ.Հայրիկյանից հետո Հայաստանի անկախության կայացմանը նպաստած քաղաքական գործիչը համարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հավասար ձայներով կիսել են երրորդ տեղը: Չորրորդ տեղում է եղել ԼՂՀ նախկին նախագահ Արթուր Մկրտչյանը, որի անունը ՏԼԱ-ն չէր ընդգրկել քաղաքական գործիչների ցանկում: Լրագրողներն իրենք էին նախաձեռնել: Իսկ տնտեսական գործիչներից Հրանտ Բագրատյանին հաջորդում է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Այստեղ նույնպես երրորդ տեղը կիսվել է՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ Քըրք Քրքորյանի միջեւ: