«Ազատության» փոխանցմամբ՝ «Սարսափ» ֆիլմեր նկարահանող գերմանացի ռեժիսոր Ուվե Բոլլը բռնցքամարտի ռինգում հանդիպելու մարտահրավեր է նետել իր ժապավենները մշտապես ծաղրող 4 կինոքննադատներին եւ հաղթել բոլոր չորս մենամարտերում: Բոլլը ասել է, թե մարտահրավեր էր նետել, քանի որ ձանձրացել էր քննադատներից, որոնք հաճախ բացասական հոդվածներ են գրում`առանց իր ֆիլմերը դիտելու: