Ժողովուրդը տեսածին է հավատում

24/09/2006

Դժվար է ասել` քաղաքական սոցհարցումներով զբաղվող քանի՞ կազմակերպություն կա գրանցված: ԱԺ եւ նախագահական ընտրություններին ընդառաջ դրանց թիվը գնալով ավելանում է: Դրանք, որպես կանոն, գործում են կամ միջազգային գրանտներով՝ դրսի փողերով, կամ տեղի պատվիրատուների միջոցներով: Սոցհարցումները մեզանում օգտագործվում են որպես քարոզչական, քաղաքական գովազդի գործիք, որով քաղաքական շատ ուժեր արհեստականորեն հասարակական կարծիք են ձեւավորում: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ սոցհարցումներին չեն հավատում ոչ իրենք՝ պատվիրատուները, ոչ ժողովուրդը, որը միայն իր տեսածին է հավատում, ոչ էլ սոցհարցում անցկացնողները: Առանց սոցհարցումների էլ բոլորը գիտեն` քաղաքական-հասարակական եւ տնտեսական գործիչներից ով` ով է: