ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆրանսիական Nouvelles d’Armenie հանդեսին տված հարցազրույցում բավական ուշագրավ հայտարարություններ է արել: Օսկանյանը չի բացառել իր մասնակցությունը 2008թ. նախագահական ընտրություններին: «Ես գիտեմ, որ դեռ անելիք ունեմ այս երկրում եւ կցանկանայի շարունակել աշխատանքս: Ի՞նչ ձեւով` ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է նա: «Ազատության» փոխանցմամբ, Վ. Օսկանյանը, որը Կալիֆոռնիայից Հայաստան է տեղափոխվել 1992թ., 1998թ. Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ, ըստ օրենսդրության, 2008թ. իրավունք կունենա մասնակցել նախագահական ընտրություններին: