Մելիքյանը՝ բանկային վերահսկողության կոմիտեի ղեկավար

24/09/2006

Ռուսաստանի ԿԲ բանկային վերահսկողության կոմիտեի ղեկավար է նշանակվել Գենադի Մելիքյանը, ով մինչ այդ կենտրոնական բանկի փոխնախագահն էր եւ ղեկավարում էր վարկային կազմակերպությունների գլխավոր տեսչությունը: Հիշեցնենք, որ բանկային վերահսկողության կոմիտեի նախկին ղեկավարը՝ Անդրեյ Կոզլովը, սպանվել էր սեպտեմբերի 13-ին Մոսկվայում: Ըստ «Նովոստիի», ՌԴ բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը վստահություն է հայտնել, որ Գենադի Մելիքյանը կիրականացնի Անդրեյ Կոզլովի նախանշած՝ բանկային համակարգի սահուն կատարելագործման քաղաքականությունը: Թոսունյանը համոզված է, որ բանկային վերահսկողության կոմիտեի նոր ղեկավարի նշանակմամբ բանկային համակարգն անբարեխիղճ վարկային կազմակերպություններից մաքրելու՝ կենտրոնական բանկի ակտիվ քաղաքականությունը կշարունակվի: