Ելույթ է ունենալու

24/09/2006

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ մեկնել է Բեռլին` մասնակցելու «Բերթելսման» միջազգային ֆորումին: Ինչպես տեղեկացրին ԱԳՆ-ից, նախարարը Բեռլինից կուղեւորվի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի 61-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ սեպտեմբերի 25-ին հանդես կգա ելույթով: Բացի այդ, Նյու Յորքում Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Նա Երեւան կվերադառնա սեպտեմբերի 27-ին: Ի դեպ, Բեռլինում կայանալիք «Բերթելսման» միջազգային ֆորումին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ամենատարբեր պատճառաբանություններով մշտապես խուսափում է միջազգային հանդիպումներից եւ մերժում է նրանց հրավերքները: