Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը հայտարարել է, որ Բաքվի հայկական եկեղեցին օգտագործվելու է որպես նախագահական գրադարան: Ըստ «APA»-ի` նա նշել է, որ Ի. Ալիեւը վերջերս այցելել է այդ եկեղեցի եւ հետաքրքրվել դրա գործունեությամբ: «Առաջարկներ կան եկեղեցին օգտագործել որպես գրադարան: Կարծում եմ, այստեղ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ եկեղեցին Աստծո տունն է եւ պետք է ունենա իր գրադարանը»,- ասել է Գարաեւը: