«Ես կարծում եմ` սա իմ կողմից շատ ուժեղ որոշում է: Հավանաբար խնդիրներ կլինեն հասարակության կողմից այդ որոշումն ընկալելու հարցում, բայց Հայաստանում բոլորը պետք է իմանան` քաղաքականությամբ զբաղվողը, ճանաչված քաղաքական գործիչը պետք է լինի իր խոսքի տերը, անկախ նրանից, թե իր խոսքը կատարելով ինքն անձամբ ինչ է կորցնում: Պետք է գնահատել, թե ինչ է գտնում հասարակությունը»,- երեկ հայտարարել է Հրանտ Խաչատրյանը: Նաեւ հայտարարել է, որ ՍԻՄ-ից հեռանալու իր որոշումը վերջնական է, քանի որ այնտեղ ինքն այլեւս անելիք չունի. «Մնացել է միայն աշխատասենյակից հավաքել գրադարանը եւ մարել ՍԻՄ-ին ունեցած փոքրաթիվ պարտքը»,- ասել է նա: