Այսօր Թուրքիայում սկսվում է 34-ամյա կին գրող Էլիֆ Շաֆակի դատավարությունը: Նրա՝ «Ստամբուլի արտամուսնական որդին» վերնագրով նորավեպում հերոսները խոսում են 1915-17թթ. իրադարձությունների մասին՝ դրանք անվանելով «հայկական ցեղասպանություն»: Ստամբուլի գլխավոր դատախազը գրողին մեղադրում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ թուրքերի ազգային արժանապատվության վիրավորանք: «301-րդ հոդվածի ամենամեծ խնդիրը ոչ թե այն է, որ մարդկանց բանտարկում են, այլ այն, որ մեզ ստիպում են լռել»,- ասել է Շաֆակը: