Գյումրիի բնակիչ Վ. Աղաբալյանը, օգտագործելով 2003թ. դեկտեմբերին «Ուրբան» ինստիտուտից ձեռք բերած բնակարանի գնման վկայագիրը, հանցավոր համաձայնության գալով Շ. Ղազարյանի հետ, խաբեությամբ բնակարան գնելու ձեւական պայմանագիր են կնքել, որի հիման վրա Շ. Ղազարյանն «Անելիք» բանկի Գյումրիի մասնաճյուղից ստացել է աղետի գոտու վերականգնման նպատակով քաղաքացիների համար նախատեսված խոշոր չափերի հասնող գումար` 2 մլն 855 հազար դրամ, եւ Վ. Աղաբալյանի հետ հափշտակել այն: Պարզվել է նաեւ, որ Աղաբալյանն օգտագործելով ակնհայտ կեղծված փաստաթուղթ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրիի ստորաբաժանումում, սեփականության իրավունք է ձեռք բերել իրեն եւ իր ընտանիքի անդամներին չպատկանող Գյումրիի Անտառավան 3 թաղ. 25ա շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ: Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: