ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սեպտեմբերի 18-20-ը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին եւ երկկողմ հանդիպումներ կունենա նստաշրջանին մասնակցող մի շարք համաշխարհային առաջնորդների հետ: Այսօր Բուշը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում եւ տիկնոջ՝ Լորայի հետ Նյու Յորքում ընդունելություն կկազմակերպի ՄԱԿ-ի տարեկան համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարների համար: Նախատեսված են Բուշի հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի, 61-րդ Գլխավոր ասամբլեայի նախագահ Հայի Ռաշիդ Ալ Խալիֆայի եւ այլոց հետ: ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի նաեւ պատվիրակությունների ղեկավարների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից տրվելիք ավանդական նախաճաշին: