Շիրակն Իրանի կողմից է

20/09/2006

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը կոչ է արել Իրանի միջուկային ծրագրի հարցը չհանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը: Իր առաջարկը Շիրակը բացատրել է նրանով, որ այդ դեպքում Իրանը կդադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները: «Ես չեմ հավատում առանց երկխոսության հարցի լուծմանը»,- հայտարարել է Շիրակը: Առաջին անգամ եվրոպական երկրի ղեկավարը «բաց տեքստով» ասում է այն մասին, որ Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նախապայման չպետք է լինի: Շիրակը նաեւ նշել է, որ Իրանն ուրանի հարստացումը կարող է դադարեցնել ոչ թե մինչեւ բանակցություններն, այլ դրանց ընթացքում: