Թուրքական Անթալիա քաղաքում անցկացվող Թուրքախոս երկրների եւ համայնքների բարեկամության եւ եղբայրության 10-րդ կոնգրեսի քննարկման առարկա կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ ANS գործակալության, կոնգրեսին մասնակցելու նպատակով արդեն Անթալիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Կոնգրեսի ընթացքում գործելու են սոցիալական հիմնահարցերի, ժողովրդավարության ամրապնդման, միջազգային հարաբերությունների, տնտեսության, առեւտրի, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում համագործակցության եւ այլ հանձնաժողովներ: