ՀՀ Անկախության օրվա 15-րդ տարեդարձի կապակցությամբ Երեւանում նախատեսվող միջոցառումների ժամանակ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Սեւան-Երեւան ավտոճանապարհի Արզնի-Երեւան հատվածում, ինչպես նաեւ Երեւանի որոշ փողոցներում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է: Ըստ ՀՀ ոստիկանության Պետավտոտեսչության վարչության, այսօր` սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ն փակվելու են Արզնի-Երեւան ճանապարհահատվածը, ժամը 17:00-ից 24:00-ն` Աբովյան եւ Նալբանդյան փողոցները` Հանրապետության հրապարակից մինչեւ Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկ, Ամիրյան փողոցը` հրապարակից մինչեւ Սարյան փողոց, Սարյան փողոցը` Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկից մինչեւ Ամիրյան փողոցի խաչմերուկ, Տիգրան Մեծի պողոտան` հրապարակից մինչեւ Խանջյան փողոցի խաչմերուկ, Խորհրդարանի, Բեյրութի, Վ.Սարգսյանի եւ Իտալիայի փողոցները` հրապարակից մինչեւ Գ.Լուսավորիչ փողոցի խաչմերուկ, Մ. Խորենացու փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկ, Ագաթանգեղոսի եւ Զաքյան փողոցները: Երեւանի նշյալ հատվածները կփակվեն նաեւ սեպտեմբերի 21-ին, ժամը 1:00-ից մինչեւ 13:00-ը: Զորահանդեսին մասնակցող զրահատեխնիկան եւ զորքերի շարասյուները նշված օրերին գտնվելու են Ամիրյան, Սարյան, Մոսկովյան, Թումանյան, Խորենացի եւ Զաքյան փողոցներում: