ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը հերքեց լուրերը, թե ընտրություններին միասին մասնակցելու նպատակով ՀՀՇ-ի եւ «Հանրապետության» միջեւ բանակցություններ են ընթանում: Սակայն ըստ նրա` «Հանրապետության» անդամներն ակտիվորեն մասնակցում են ՀՀՇ-ի միջոցառումներին, համատեղ հայտարարություններ անում: «Հանրապետության» հետ ունենք սերտ կապեր, բոլոր կարեւոր իրադարձությունների հետ համագործակցում ենք: Միակ կուսակցությունն է, որ եւ 2003 եւ 2005թթ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ փաստաթղթով սատարեց մեզ եւ ստորագրեց մեր հայտարարության տակ»,- ասաց Ա. Մանուկյանը:
Ի դեպ, 7-8 տարվա ընդմիջումից հետո, այսօրվանից վերատպվելու է ՀՀՇ կուսակցության պաշտոնաթերթը` «Հայքը»: Այն լինելու է օրաթերթ, որի գլխավոր խմբագիրը «Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանն է: