ԱՄՆ-ը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավորած պատվիրակության մի շարք անդամների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ըստ «Trend»-ի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին ուղեկցող լրագրողներն Ահմադինեջադի Վենեսուելա եռօրյա այցի ավարտին վերադառնալու են Թեհրան: