Կաթողիկոսն իրատես է

20/09/2006

Երեկ Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Մեծն տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն: Նա նախ նշեց, որ նախորդ 2 համաժողովներն ավելի շատ զգայական եւ ոչ հստակ խնդիրներ առաջադրող հիմքի վրա անցկացվեցին, եւ հույս հայտնեց, որ այս համաժողովը նախորդների նման չի լինի: Արամ Ա-ն ասաց, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը միայն ու միայն պետք է ժողովրդի բարօրությանը, բարգավաճմանն ու զարգացմանը: Անդրադառնալով երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ ՀՀ իշխանությունների ներկայացրած պաշտոնական վիճակագրությանը` Արամ Ա-ն ասաց. «Եթե իրապես աճ կա, եւ կհավատանք, որ կա, ինչո՞ւ այդ արդյունքը չի զգացվում նաեւ ժողովրդի մակարդակի վրա եւ բոլոր շրջաններում հավասարապես»: Կաթողիկոսը գտնում է, որ ո՛չ ՀՀ իշխանությունները, ո՛չ Սփյուռքը հստակ ծրագրեր չեն ներկայացնում: