Հրետանային 15 համազարկ

20/09/2006

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես նվիրված ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարելիցին: Մուտքը Հանրապետության հրապարակ ազատ կլինի մինչեւ ժամը 10:00-ն Աբովյան եւ Նալբանդյան փողոցների կողմից: Զորահանդեսի ընթացքում Հաղթանակի այգուց կտրվի հրետանային հրավառության 15 համազարկ: Ժամը 22:30-ին Երեւանի հինգ կետերում եւ հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենա շքեղ հրավառություն: