Ֆրանսիայի խորհրդարանն առաջարկում է համակարգչային խաղերի ինդուստրիան արվեստի ճյուղ համարել: Եթե այդ առաջարկն ընդունվի Եվրոպական միությունների հանձնաժողովի կողմից, ապա համակարգչային խաղեր ստեղծող ընկերությունները պետությունից մեծ ֆինանսական օգնություն կստանան եւ կինոարտադրության հետ միասին պետության ուշադրության կենտրոնում կհայտնվեն: Ազգային կինոյին, թատրոնին եւ երաժշտությանն աջակցելու համար Ֆրանսիան տարեկան 1,6 մլրդ եվրո է ծախսում: