Հայաստանը մասնակցում է «Քաղաքներ` հասարակություն եւ ճարտարապետություն» 10-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին, որը տեղի է ունենում Իտալիայի Վենետիկ քաղաքի մոտակայքում գտնվող Ջարդինի դի Քաստելլո դ`Արսենալե վայրում: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Ճարտարապետության ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Հայկական տաղավարում ներկայացված կլինեն Լեւոն Վարդանյանի, Հովհաննես Մութաֆյանի, Գագիկ Հովհաննիսյանի եւ ամերիկացի Դեւիդ Հադսոնի աշխատանքները: