«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ սակայն Հայաստանի «կրիմինալ տարրերից» որեւէ մեկի անունը չկա: Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն անձամբ էր խոստացել մինչեւ սեպտեմբերի 15-ը փաստեր հրապարակել ՀՀ-ում տիրող հանցագործությունների վերաբերյալ, խոստացել էր նաեւ անուն առ անուն հրապարակել կրիմինալ պաշտոնյաներին: Բայց փոխարենն այդ կուսակցությունը տարածել է լղոզված մի հայտարարություն: Հետաքրքիր է` Գ. Մարգարյանն այն ուղարկե՞լ է Կրեմլ: Դա էլ էր խոստացել անել: