«Կոնվերս» բանկը չի վաճառվել

15/09/2006

Վերջին օրերին համառ լուրեր են պտտվում «Կոնվերս» բանկի հնարավոր վաճառքի մասին: Ինչպես տեղեկացանք բանկի նորանշանակ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանից, «Կոնվերս» բանկը չի վաճառվել, սակայն ինչպես ցանկացած առեւտրային կազմակերպություն, այն նույնպես կարող է վաճառվել` բարձր գին առաջարկելու դեպքում: Բանկի նախկին գլխավոր տնօրեն, այժմ խորհրդի անդամ Սմբատ Նասիբյանը նույնպես երեկ հերքեց շրջանառվող լուրերը: Նկատենք, որ բանկային համակարգում նույնպես չեն բացառում առաջիկայում «Կոնվերս» բանկի բաժնետոմսերի վաճառքի հնարավորությունը: