Երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանն ԱՊՀ անդամ 12 պետությունների կողմից առաջադրվել է ԵԱՀԿ նախագահության միացյալ թեկնածու: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Նազարբաեւը հիշեցրել է, որ Ղազախստանը հավակնում է նախագահել ԵԱՀԿ-ում 2009 թվականին: «Ղազախստանն իր կայունությամբ, 130 ազգերի խաղաղ կյանքով հանդուրժողականության օրինակ է ծառայում, եւ ԵԱՀԿ-ի համար մեր փորձը շատ կարեւոր կլինի»,- հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա խոսքերով` ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը փոխադարձ հետաքրքրություն կներկայացնի ինչպես Ղազախստանի, այնպես էլ ԵԱՀԿ-ի համար: «Ընտրվելու դեպքում Ղազախստանը կարող է արժանապատվորեն նախագահել ԵԱՀԿ-ում»,- ասել է Ղազախստանի նախագահը: