Ռուսաստանին մեղադրում են

14/09/2006

Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարի աշխատակազմը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հովանավորում եւ աջակցում են Աբխազիայում ու Հարավային Օսիայում անջատողական ուժերի անառողջ ամբիցիաներին»: «Վրաստանում համարում են, որ Ռուսաստանն այլեւս չի վարանում բացեիբաց խոսել վրացական տարածքների անեքսիայի մասին: Մասնավորապես, խոսքը Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայտարարության մասին է, որում նա մեղադրանք է հնչեցրել, թե Վրաստանն ինքն է հրահրում Հարավային Օսիայի բնակչությանը՝ անցկացնել «Հարավային Օսիայի անկախության պահպանման» հարցով հանրաքվե»,- ինչպես «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ «Վրաստանը մեկ անգամ եւս կտրականապես կոչ է անում Ռուսաստանին՝ առաջնորդվել միջազգային նորմերով, հարգել Վրաստանի ինքնիշխանությունը եւ կանխել Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանի սահմանների անօրինական հատումը, ինչը կարող է հանգեցնել Վրաստանի կողմից համապատասխան իրավական նորմերի կիրարկման»: