Լրացավ ահաբեկչության 5-րդ տարելիցը

13/09/2006

Երեկ ամերիկացիները նշում էին 2001թ. սեպտեմբերի 11-ի աննախադեպ ահաբեկչության 5-րդ տարելիցը: Առավոտյան 8-ն անց 46 րոպեին ամբողջ երկիրը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցելու զոհերի հիշատակին. 5 տարի առաջ հենց այդ պահին առաջին օդանավը բախվեց Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային երկնաքերին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց Ուսամա Բեն Լադենի «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցը: Սեպտեմբերի 11-ին ահաբեկչության զոհ են դարձել մոտ 3000 մարդիկ, այդ թվում եւ` օդանավերը գրաված բոլոր 19 մահապարտ-ահաբեկիչները: Նյու Յորքում կործանված շենքերի տեղում մինչեւ 2013 թվականը նախատեսվում է կառուցել Ազատության աշտարակը, որը հավանաբար կլինի աշխարհի ամենաբարձր կառույցը: