Ընդունելի է

13/09/2006

ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրդեհների խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ում ընդունած բանաձեւը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ընդհանուր առմամբ համարում է ընդունելի՝ այն դիտարկելով իբրեւ հարցը կարգավորելուն ուղղված ԼՂՀ ջանքի տրամաբանական շարունակություն: Գ. Պետրոսյանի խոսքերով՝ տվյալ բանաձեւը կարելի է ընդունելի համարել ԼՂՀ համար: «Ավելին, անհրաժեշտ է ընդգծել, որ տվյալ հարցը ԼՂ իշխանությունների նախաձեռնության տրամաբանական շարունակությունն է: ԼՂՀ իշխանությունները խստորեն անհանգստացած էին հրդեհների հետեւանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որոնք մեծ վնաս են պատճառել մեր հանրապետության գյուղատնտեսությանը եւ սպառնում էին վերածվել էկոլոգիական աղետի»,- ասել է ԼՂՀ արտգործնախարարը: Միաժամանակ վերջինս նշել է, թե «ինքնին անընդունելի է ՄԱԿ-ում տվյալ հարցի դրվածքը եւ բանաձեւի որոշ ձեւակերպումներ»: Ըստ Գ. Պետրոսյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա դրված հարցերի լուծումը ՄԱԿ-ի հարթություն տեղափոխելու փորձերը ոչ միայն չեն կարող աջակցել բանակցային գործընթացի առաջընթացին, այլեւ հեռացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարը: