«Զավեշտալի է, սակայն այնպիսի բացասական երեւույթը, ինչպիսին արտագաղթն է, այսօր դարձել է Հայաստանը պահելու գլխավոր միջոցը», – ասում է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Վերջինս արտերկրում ապրող մեր հայրենակիցների ուղարկած փոխանցումները համարում է հայկական կապիտալ, որը պետք է ծառայեցնել ի շահ երկրի զարգացման, ոչ թե թողնել, որ սեփական արտադրողը վնաս կրի։ Ըստ Հ. Բագրատյանի, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք ունենանք համապատասխան տնտեսական քաղաքականություն։ «Մենք արդեն ունենք գործոն, որը ՀՆԱ-ի 35-40%-ն է կազմում։ Նշեմ, որ բացարձակ գումարով սա հավասար է կամ նույնիսկ ավելի է այն գումարներից, որոնք Ադրբեջանը ստանում է նավթի դիմաց։ Ուղղակի հարկավոր է այդ գումարները ճիշտ օգտագործել»,- գտնում է նախկին վարչապետը։ Հ. Բագրատյանի գնահատականներին, դիտարկումներին եւ առաջարկած լուծումներին կարող եք ծանոթանալ մեր թերթի հինգշաբթի օրվա համարում։