Մամուլի սեւ տարին

06/05/2005

Նոր տարին դեռ չսկսված «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային
կազմակերպությունն արդեն հրապարակել է 2004 թվականին մամուլի ազատության
վիճակի մասին իր զեկույցը: Ըստ այդ փաստաթղթի, անցած տարվա ընթացքում
սպանվել է 53 լրագրող եւ ԶԼՄ աշխատակից, 907-ը ձերբակալվել են, 1460-ը
ենթարկվել հարձակումների ու ծեծի: Ինտերնետում նյութեր տեղադրած 107
լրագրող եւ 70 հեղինակ ձերբակալված են եղել: 1995 թվականից ի վեր
լրագրողների «մահացության մակարդակն» ամենաբարձրն է:

Տ.Պ.