Ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող մի քանի ընկերություններ երեկ հանդես են եկել «ԱրմենՏելի» դեմ ուղղված բողոք-հայտարարությամբ: Նրանք նշում են, որ զրկված են ծառայություն մատուցելու հնարավորությունից, «քանի որ տխրահռչակ «ԱրմենՏել» ընկերությունը մեկ օրվա մեջ թեթեւ ձեռքով անօրինական կերպով, առանց ընկերություններից որեւէ մեկին զգուշացնելու, անջատել է գրեթե 100 ընկերության մոտ 500 հեռախոսահամար, որով ազգաբնակչությանը զրկել է էժան, մատչելի եւ որակյալ կապի միջոցով իրենց հարազատների հետ հաղորդակցվելուց»: