Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե սեպտեմբերի 13-ին Լոնդոնում կայանալու է իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ սեպտեմբերի 12-ին, ինչպես հայտնի է, Փարիզում միջազգային միջնորդներին հանդիպելու է Վարդան Օսկանյանը: «Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա: Մենք այժմ պետք է հստակեցնենք դիրքորոշումները համանախագահների հետ, մշակենք գաղափարներ»,- նշել է Մամեդյարովը: Նա նաեւ նշել է, թե աշխատանքը համանախագահների հետ շարունակվելու է նույն ուղղությամբ, որով կողմերն աշխատել են մինչեւ այժմ: