Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քաղաքականության վարչության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով պաշտոնական այցով 2007թ. հունվարին կմեկնի Ֆրանսիա: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Շիրակը պատասխան այցով Ադրբեջան կմեկնի 2007թ. առաջին եռամսյակում: