Այս անգամ չեն պարտադրել

10/09/2006

Նախօրեին մեկնարկած ՀՅԴ Գերագույն 10-րդ ժողովի ժամանակ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ելույթը բավական մեղմ ու լղոզված էր: Այն դեպքում, երբ ՀՅԴ-ն նախկինում թեկուզ անհասցե, սակայն բավական խիստ գնահատականներ է տվել երկրում ստեղծված իրավիճակին: «Ցանկացած ելույթ ցանկացած ժամանակին ու գործերին է համապատասխանում: Հետո մենք խստացման պարտադրանք չունենք»,- իրենց դիրքորոշումն այսպես մեկնաբանեց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: