Եսայանի փոխարեն` Մհերյան

10/09/2006

ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երեկվա նիստում Բագրատ Եսայանի փոխարեն ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ եւ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը: Ըստ երեւույթին, Բ.Եսայանը կոռուպցիայի դեմ պայքարում իր գործն ավարտել է։ Մնում է տեսնել, թե նրա հաջորդն ինչ է անելու եւ ինչպիսի արդյունքներ են լինելու, որոնք առայժմ ոչ մի կերպ չեն երեւում։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Բ. Եսայանն այժմ ՀՀ կրթության գիտության փոխնախարարն է: