Կանանց կեսն ամուսնացած չէ

10/09/2006

Ըստ Շավարշ Քոչարյանի, մեր երկրում ժողովրդագրական լուրջ խնդիր կա: Ասվածն ապացուցելու համար նա նշել է փաստեր, համաձայն որոնց` եթե աշխարհում ամենացածր ծնելիության մակարդակն ունեցող Եվրոպական երկրներում 1 կնոջը բաժին է ընկնում միջինը 1,5 երեխա, ապա ՀՀ պարագայում այդ թիվը 1,3 է: Բացի այդ, պարզվում է, որ Եվրոպայում ամուսնացած է մինչեւ 50 տարեկան կանանց 60, իսկ ՀՀ-ում՝ 50%-ը: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Եվրոպայում տարածված են չգրանցված ամուսնությունները, իսկ ՀՀ-ում՝ ոչ, ապա տարբերությունն առավել ակնառու է դառնում: