Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներից մեկը կրթությունն է: Նախագահի հակակոռուպցիոն հարցերով նախկին խորհրդական, այժմ` ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար ՀՅԴ-ական Բագրատ Եսայանից հետաքրքրվեցինք, թե կրթության ոլորտում կոռուպցիան իր պաշտոնավարման այս ամիսների ընթացքում նվազե՞լ է, թե՞ բարձրացել: «Եկեք այս պահին այդպիսի ձեւակերպումներ չանենք: Ես կրթության բազմաթիվ ոլորտներում ուսումնասիրել եմ այդ երեւույթը եւ իմ մոտեցումներն արտահայտել եմ, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատենք` կրճատելու համար»: Բ. Եսայանը պնդում է, որ ինքը հիմա աշխատում է այդ ուղղություններով. «Արդյունքները շուտով կերեւան»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց նա: