Մեդալներ, մեդալներ

10/09/2006

ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, Ռոբերտ Քոչարյանի երեկվա հրամանագրերով «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշան է շնորհվել Ջերալդ Գաֆեսճյանին եւ Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար: ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով էլ պարգեւատրվել են Չինաստանում եւ Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Վասիլի Ղազարյանը եւ Կարինե Ղազինյանը: Ռ. Քոչարյանի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանին շնորհվել է Հայաստանի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: