Դիմել են դատախազին

10/09/2006

Հայաստանյան մի շարք կուսակցությունների երիտասարդական թեւի ներկայացուցիչները երեկ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հայտարարություն են արել, որով մասնավորապես դատապարտում եւ իրենց մտահոգությունն են հայտնում լրագրողների նկատմամբ տեղի ունեցող բեռնարարքների ու սպառնալիքների կապակցությամբ: Դատախազությունից երիտասարդները պահանջում են միջոցառումներ ձեռնարկել այդ դեպքերի կազմակերպիչներին եւ իրականացնողներին հայտնաբերելու եւ օրենքի ամենայն խստությամբ պատժելու համար: Հայտարարությունը հանձնելուց 15 օր հետո կրկին կկազմակերպվի քննարկում` որոշելու հետագա պայքարի ուղին: