Օրինագիծ եղեռնի մասին

10/09/2006

Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի վարչության, սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Կորդոբա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է օրինագիծ, որով Կորդոբայում ապրիլի 24-ը սահմանվում է որպես Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության հիշատակման օր: Օրինագիծը, որի հեղինակն է «Միավորում Կորդոբայի համար» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ալեխանդրա Վիգոն, նախատեսում է նաեւ Հայոց ցեղասպանության մասին դասընթացների անցկացում նահանգի դպրոցներում: Օրենքն ուժի մեջ կմտնի Կորդոբա նահանգի նահանգապետի կողմից 10-օրյա ժամկետում հաստատվելուց հետո: