Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Արդարություն» ընդդիմադիր կուսակցության շուրջ 30 ակտիվիստների: Ձերբակալվել են նաեւ պահպանողական-միապետական կուսակցության առաջնորդ Գելա Ժորժոլիան եւ «Հակասորոս» շարժման առաջնորդ, իրավապաշտպան Մայա Նիկոլեիշվիլին: Ըստ «Ֆրանսպրես»-ի, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խոստացել է ձերբալակությունների մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ առաջիկայում, սակայն իրապաշտպանների տեղեկություններով, ձերբակալվածները մեղադրվում են հայրենիքի դավաճանության եւ հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության առաջնորդը Վրաստանի պետական անվտանգության նախարարության նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեն է, ով Վրաստանի եւ «Ինտերպոլ»-ի կողմից հետախուզման մեջ է, մեղադրվում է 1995թ. նախագահ Շեւարդնաձեի դեմ մահափորձ, ինչպես նաեւ ներկա իշխանությունների օրոք հեղաշրջում կազմակերպելու մեջ: Գեորգաձեն բնակվում է Ռուսաստանում, որտեղ քաղաքական ապաստան է ստացել: