Վաղը ժամը 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կշարունակվի «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեմ հարուցված գործով դատաքննությունը: Դատական նիստի ժամանակ վերջին խոսքի իրավունքով հանդես է գալու Ա. Բաբաջանյանը: Չի բացառվում, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հենց վաղն էլ հրապարակի Ա. Բաբաջանյանի դատավճիռը: