Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ պատգամավորների հետ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` դաշնակցականները Ռ. Քոչարյանի հետ ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ եկել են փոխհամաձայնության: Նրանք խոստացել են ԸՕ առաջիկա քննարկումների ժամանակ հրաժարվել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պնդումներից, եթե երկրի ղեկավարը երաշխավորի, որ մեծամասնական ընտրակարգով թույլ կտան մի քանի դաշնակցական ընտրվի: Այս ամենից բացի` նրանք պահանջել են նաեւ համամասնական տեղեր: Կոնկրետ թիվ, սակայն, դեռեւս չի հրապարակվում: