«Մուլտի գրուպը» վաճառել է Մհարդի ոսկու հանքը

10/09/2006

«Արմինֆոյի» տեղեկացմամբ` «Մուլտի գրուպ» կոնցեռնը Լոռու մարզում գտնվող Մհարդի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը հանձնել է հարավ-աֆրիկյան «Մագարո» ընկերությանը: Այդ հանքավայրը «Մուլտի գրուպ»-ի կողմից շահագործվել է 3 տարվա ընթացքում, եւ ընկերությունը բաց հանքի մոտ կառուցել է հարստացուցիչ ոչ մեծ ֆաբրիկա: Պաշարների պետական կոմիտեի տվյալներով, հանքաքարի պաշարները Մհարդի հանքավայրում կազմում են շուրջ 250 հազար տոննա: Ոսկու միջին պարունակությունն այդ հանքաքարի 1 տոննայում կազմում է շուրջ 10 գրամ: Գործարքի գումարի մասին տեղեկատվություն չի հրապարակվում: Այս գործարքի մանրամասների մասին կարդացեք «168 Ժամ» թերթի հաջորդ համարում: