Մեր տեղեկություններով, «Միկա Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը «ՎՏԲ-Հայաստան» (նախկին` «Հայխնայբանկ») բանկի` իր ընկերությանը պատկանող 30% բաժնետոմսերը պատրաստվում է վաճառել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «ՍԻԼ կոնցեռնին»: Կոնցեռնից մեզ հաստատեցին, որ Բաղդասարովն իրենց առաջարկել է «ՎՏԲ-Հայաստանի» բաժնետոմսերի 30%-ը: «Այդ ուղղությամբ այժմ բանակցություններ են ընթանում»,- պատասխանեցին «ՍԻԼ կոնցեռնից»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաղդասարովը հայտարարել էր բանկից իր «հիասթափության» մասին: Նա նաեւ նշել էր, որ եթե բանկի մյուս սեփականատեր ռուսական «Վնեշտորգբանկը» հրաժարվի բաժնետոմսերի 30%-ը գնել, վերջինս կվաճառվի երրորդ անձին: «Այն հայտնի հայկական կազմակերպություն է, որը բանկային համակարգում լուրջ փորձ ունի»,- ասել էր Մ. Բաղդասարովը: