Սպասում են

05/09/2006

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ եթե քաղաքական այն ուժերը, որոնց հետ ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն ԸՕ ընտրակարգի 41/90 հարաբերակցության վերաբերյալ, խախտեն այդ համաձայնությունը, ապա ՀՀԿ-ն կպնդի իր նախկին տեսակետը` 52/75 համամասնությամբ: «Եթե նոր քննարկումներ լինեն` ամեն մեկն իր տեսակետն է ասելու, եւ դրանք տարբեր են լինելու: Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը` կախված է մեկ բանից. համաձայնությունը պահպանվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասել է նա: