Մոսկվայի Մանեժում բացվել է սոցռեալիզմի ամենացայտուն նկարիչներից մեկի` Դմիտրի Նալբանդյանի ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի 100-ամյակին: Դ. Նալբանդյանին Կոմկուսի գլխավոր քարտուղարների պալատական նկարիչն էին համարում: Նա ստեղծել է «Երիտասարդ Ստալինը` մոր հետ Գորիում», «Կիրովի ելույթը Կոմկուսի հերթական համագումարում» կտավները, պատկերել է Ստալինին, Լենինին, Խրուշչովին, Լեոնիդ Բրեժնեւին: Դ. Նալբանդյանը շատ բեղմնավոր եւ բազում շքանշանների արժանացած հեղինակ էր, որի գործերը (ոչ միշտ բարձրարվեստ) խորհրդանշում էին մի ողջ կայսերական դարաշրջան, որն այլեւս գոյություն չունի: