1993 թվականից սկսած Սուրբ Ծննդի օրը Վատիկանում անցկացվում է փոփ երաժշտության համերգ: Ավանդական դարձած այդ համերգին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած փոփ-աստղերը: Նախորդ Հռոմի պապը` Հովհաննես-Պողոս Երկրորդն ամեն տարի այդ համերգի կապակցությամբ երգիչներին ուղղված վիդեոուղերձ էր ձայնագրում եւ հատուկ ընդունելություն կազմակերպում: 2005թ. նրա հետնորդ Բենեդիկտուս 16-րդը հրաժարվեց այդ գաղափարից: Իտալական թերթերի կարծիքով` Հռոմի Պապը, ով հայտնի է իր լուրջ երաժշտական նախասիրություններով եւ գերադասում է Բախին եւ Մոցարտին, չի ցանկանում Վատիկանը սկանդալային աստղերի ելույթների եւ քարոզների թիրախ դարձնել: Տարբեր տարիներին Վատիկանում ելույթ են ունեցել Բի Բի Քինգը, Թոմ Ջոնսը, Դայան Ուորվիկը, Բրայան Ադամսը եւ այլ հայտնի երգիչներ: