Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որն ամեն տարի կազմում է «Forbes» ամսագիրը: Նախորդ 2 տարիներին այս ցուցակի առաջատարը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն էր, այժմ նա 2-րդն է ցուցակում: Նկատենք, որ Անգելա Մերկելն 1-ին անգամ է հայտնվել 100 ազդեցիկ կանանց շարքում: Ցուցակի 3-րդ տեղում Չինաստանի առողջապահության նախարարն է: Աշխարհի այլ հայտնի կանանցից ցուցակում տեղ են գտել Մելինդա Գեյտսը (12-րդ), Սոնյա Գանդին (13-րդ), հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին (14-րդ), սենատոր Հիլարի Քլինթոնը (18-րդ), ԱՄՆ առաջին տիկին Լորա Բուշը (43-րդ), Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը (46-րդ): Յուլյա Տիմոշենկոն, ով նախորդ տարի այս ցուցակում 3-րդն էր, այս տարի 100 հոգանոց ցուցակում ընդհանրապես չկա: