Չեն հանձնել

03/09/2006

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երեկ հերքել է մամուլում տարածված լուրերը, թե Ջոն Էվանսը Ռոբերտ Քոչարյանին է հանձնել մի ձայնագրություն, որը փաստում է բնապահպանության նախարարի ներգրավվածությունը կոռուպցիայի մեջ: «Մենք նման ձայնագրության գոյության մասին տեղեկություններ չունենք եւ նախագահին որեւէ ձայնագրություն չենք հանձնել,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ,- Երբ մեզ հասնում են կոռուպցիայի մեջ ներգրավվածության մասին արժանահավատ հաղորդումներ, մենք, իհարկե, այդ տեղեկատվությունը փոխանցում ենք ՀՀ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաներին»: