21-րդ անգամ ԱՄՆ-ի բաց առաջնությանը մասնակցող Անդրե Աղասին նախօրեին հաղթել է կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին եւ շարունակում է մասնակցել մրցաշարին, որից հետո մտադիր է թողնել մեծ թենիսը: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», մրցամարտը չափազանց լարված էր, եւ 36-ամյա Աղասիից հսկայական ջանքեր պահանջվեցին հաղթանակի հասնելու համար: