Մեզ հետ կապ չունե՞ն

03/09/2006

Ինչպես է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում վերջին շրջանում պարբերաբար կրկնվող աղմկոտ սպանություններին: Երեկ այս հարցով դիմեցինք Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: «Անցած ութ ամիսների ընթացքում կատարված հանցագործությունները համեմատելու դեպքում կտեսնեք, որ Հայաստանն ԱՊՀ կազմում եղած երկրների մեջ ամենալավ ցուցանիշներն ունի: Հանցագործությունների թվի աճ չկա: Իհարկե, տհաճ է, որ աղմկոտ սպանություններ են տեղի ունենում: Բայց, ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, ապա դրանց մի մասն, այնուամենայնիվ, տարբեր պատմությունների շարունակություններ են, որոնք սկսվել են ՀՀ սահմանից դուրս եւ իրենց ավարտն են ունեցել այստեղ: Դեպքեր են, որոնց ընթացքը, ըստ ամենայնի, կապված չէ Հայաստանի հետ»,- ասաց Վ. Սողոմոնյանը: